Եւ քանզի ցանկութիւն ճաշակման ամենայնիւ զբաղեցուցեալ զմիտս իմ խռովէ, արդ հալածեա զորկորստութիւն յինէն, յորմէ խաբեցայ միշտ և կերակրեա զիս երկիւղիւդ քով սրբով։
Եւ քանզի միտք իմ ցնդեալ պղտորեալ բանդագուշեալ շրջի ի հոսանս երկրաւոր կենցաղոյս, այլ դու, Տէր, լուսաւորեա զաչս հոգւոյս առանց զբաղմանց և երկմտութեանց արի և զգաստ ամենայորդոր փութով գալ զհետ աստուածային սիրոյ քո։
Տես, Տէր, զլքումն որովայնի իմոյ, որ զօրացեալ է ի վերայ իմ, և հանապազ ցանկայ կերակրոց և ըմպելեաց և համեղութեան խորտկաց. այլ դու, Տէր, յամենայնի կարող, կտրեա զցանկութիւն մարմնոյս տենչանաց։
Նայեա, Տէր, ի նեխեալ և ի թարախեալ հոգի իմ, և լուա աստուածային ջրով քով. և հոգեւոր աղիւդ համեմեա, և անուշահոտ իւղովդ սրբով օծեա, և կատարեալ առողջութիւն ընձեռեա։
Առաջնորդեա ինձ, Տէր, ի նեղ և ի նուրբ ճանապարհը, որպէս առաջնորդեցեր սրբոց քոց, և զօրացո զտկարութիւն, իմ` ժուժկալութեամբ և համբերութեամբ գնալ ի ճանապարհս քո ջերմեռանդն սրտիւ։
Ողորմեա, Տէր, բնակողիս յանբնակ անապատիս, և ի ձեռն սորին արժանաւորեա զիս խառնիլ ընդ առաջին սուրբ հարանցն` արի և զգաստ ժուժկալութեամբ ժառանգել զխոստացեալ պարգեւսն։
Ազատեա զիս, Տէր, ի ծառայութենէ մեղաց և խառնեա զիս ի թիւս ծառայից քոց, որք սիրեցին զքեզ և զպատուիրանս քո պահեցին. տուր զերկիւղ նոցա ի սրտի իմում, և ուսո զիս գնալ ի շաւիղս գնացից նոցա։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...